Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Անրի Վեռնոյի «Մայրիկի» իտալերեն թարգմանության շնորհանդեսը Հռոմում

Անրի Վեռնոյի «Մայրիկի» իտալերեն թարգմանության շնորհանդեսը Հռոմում
16.09.2016 | 22:04

Սեպտեմբերի 15-ին Հռոմում` Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի սրահում, կայացավ Անրի Վեռնոյի «Մայրիկ» իտալերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը, որը կազմակերպել էր Իտալիայում ՀՀ դեսպանությունը՝ Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի համագործակցությամբ:

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Մասիմո Պիստակին՝ իր գոհունակությունը հայտնելով ինստիտուտի և դեսպանության արդյունավետ համագործակցության և հայ ժողովրդի պատմության ու մշակույթի վերաբերյալ համատեղ միջոցառումներ անցկացնելու կապակցությամբ: Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը նշեց, որ գիրքը ոչ միայն մի ողջ ժողովրդի ողբերգության, այլև նրա վերածննդի, մեծ ներուժի ու ձեռքբերումների պատմությունն է: Ցեղասպանությունից փրկված հայերն ու նրանց սերունդները կարողացան հաղթահարել դժվարություններն ու ինտեգրվել հաստատման երկրների հասարակություններում` դառնալով դրանց լիարժեք անդամը և իրենց նպաստը բերելով այդ երկրների զարգացմանը:


Ելույթներ ունեցան նաև գրքի թարգմանիչ, լրագրող Լետիցիա Լեոնարդին և ռեժիսոր Սաթենիկ Գուջիուգյանը, ցուցադրվեցին կադրեր «Մայրիկ» ֆիլմից, ընթերցվեցին հատվածներ գրքից: Գրքի շնորհանդեսին ներկա էին իտալացի հասարակական ու մշակութային գործիչներ, հայ համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 1959

Մեկնաբանություններ